ԱՊՀ դիտորդական առաքելությունը կհետևի ԱԺ ընտրություններին

ԱՊՀ դիտորդական առաքելությունը կհետևի ԱԺ ընտրություններին

14 մայիսի 2026 – 10:53 AMT

PanARMENIAN.NetԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություն կիրականացնի Հայաստանի 2026 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, հայտնում է ԿԸՀ-ն:

Առաքելության ներկայացուցիչներ Ելենա Երեմենկոն, Ռոման Ամբուցևը, ինչպես նաև ԱՊՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը մայիսի 13-ին այցելել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Պատվիրակության անդամներին ընդունել և ողջունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, որը ներկայացրել է ընտրական գործընթացին վերաբերող օրենսդրական կարգավորումները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքներին ու պարտականություններին։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։

Leave a Comment