Սերբական «Ցրվենա Զվեզդա» Բելգրադի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա»-ի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր, հայտնել է Sport24-ը։
Սերբիայի գավաթի եզրափակչում «Ցրվենա Զվեզդան» մրցել է «Վոյվոդինայի» հետ։ Առաջին խաղակեսից հետո մրցակիցը հաղթում էր երկու գնդակի առավելությամբ, սակայն Մարկո Առնաուտովիչի՝ 54-րդ րոպեին, և Ռոդրիգոյի՝ ավելացված ժամանակի 90+6-րդ րոպեին խփած գոլերը խաղը տեղափոխել են լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլեր չեն խփել, և հաղթողը որոշվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։ Այնտեղ ավելի հաջող են գործել «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստները՝ իրացնելով 6 հարվածից 5-ը, մինչդեռ «Վոյվոդինան»՝ 6-ից 4-ը։
