
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի մայրաքաղաքում գտնվող Երկնքի տաճար այցելության ժամանակ հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իր բանակցությունները հիանալի են անցել, հաղորդում է CNN-ը։
«Հիանալի վայր է։ Անհավատալի։ Չինաստանը հրաշալի է», – հավելել է ԱՄՆ նախագահը։
Հաղորդվում է, որ երկու երկրների առաջնորդները բանակցություննների ժամանակ քննարկել են ուկրաինական հակամարտությունը, իրավիճակը Մերձավոր Արևելքում և իրավիճակը Կորեական թերակղզում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սի Ցզինպինը բանակցությունների ժամանակ Դոնալդ Թրամփին զգուշացրել է երկու երկրների միջև զինված հակամարտության սպառնալիքի մասին, եթե Թայվանի հարցը սխալ կարգավորվի։