Ծինփինը նախազգուշացրել է Թրամփին. Թայվանի հարցում սխալ քայլերը կարող են հանգեցնել բախման

Ծինփինը նախազգուշացրել է Թրամփին. Թայվանի հարցում սխալ քայլերը կարող են հանգեցնել բախման

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Դոնալդ Թրամփի հետ ունեցած գագաթնաժողովի ժամանակ հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները կարող են վերածվել ուղիղ հակամարտության, եթե Թայվանի հարցը պատշաճ կերպով չկարգավորվի։

Չինաստանի ղեկավարի խոսքով՝ Թայվանի խնդիրը հանդիսանում է չին-ամերիկյան հարաբերությունների ամենակարևոր և զգայուն կետը, որի շուրջ ցանկացած սխալ հաշվարկ կարող է կործանարար հետևանքներ ունենալ։

Ինչպես հաղորդում է չինական պետական CCTV հեռուստաընկերությունը, Սին շեշտել է, որ հարցի սխալ կառավարումը երկու գերտերություններին կարող է դրդել բախման կամ նույնիսկ ռազմական հակամարտության՝ ողջ երկկողմ հարաբերությունները մղելով ծայրահեղ վտանգավոր հարթություն։ Սա ուղղակի ազդակ է ԱՄՆ վարչակազմին առ այն, որ ինքնակառավարվող կղզու կարգավիճակի շուրջ ցանկացած տատանում Պեկինի կողմից դիտարկվում է որպես կարմիր գծի հատում։

Նույնաբովանդակ տեղեկատվություն է տարածել նաև չինական Xinhua պետական լրատվական գործակալությունը՝ մեջբերելով նախագահ Սիի խոսքերը, համաձայն որոնց՝ Թայվանի հարցում ոչ պատշաճ մոտեցումը կարող է երկրները հասցնել «շատ վտանգավոր կետի»։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment