Ոստիկանությունը բացահայտել է կիբեռհափշտակությունների շղթա և դրա իրականացման փոխկապակցված սխեմաներ, որոնք կիրառվել են Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում, հայտնել է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Իրավապահների տեղեկություններով՝ ենթադրյալ հանցավոր խումբը գյուղի առանձնատներից մեկում աշխատել է մասնագիտացված համակարգչային տեխնիկայով և հատուկ մշակված ծրագրային ապահովմամբ, ինչը հնարավորություն է տվել իրականացնել զանգերի անօրինական տերմինացիա և համակարգչային տվյալների հափշտակություններ։
Խուզարկություններից հետո ՆԳՆ-ն քայլեր է ձեռնարկել ստեղծված համակարգի գործարկման մեջ հնարավոր ներգրավվածություն ունեցող անձանց շրջանակը և պատճառված վնասի հստակ չափը պարզելու ուղղությամբ։
