Թրամփ. ԱՄՆ-ը մտադիր է Չինաստանի հետ առևտուրը վարել փոխադարձության հիման վրա

Պեկինի Ժողովրդական մեծ դահլիճում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների սկզբում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը մտադիր է Չինաստանի հետ առևտուր իրականացնել փոխադարձության հիման վրա։
Նա նշել է, որ իր պատվիրակության կազմում էին խոշոր ամերիկյան ընկերությունների բարձրաստիճան ղեկավարներ։

«Մենք ունենք անհավանական մարդիկ, և նրանք բոլորը ինձ հետ են։ Մենք դիմել ենք աշխարհի լավագույն 30 ընկերություններին։ Նրանցից յուրաքանչյուրն ասել է «այո», և ես չէի ուզում երկրորդական կամ երրորդ կողմի ընկերություններ։ Ես ուզում էի միայն լավագույնը։

Եվ այսօր նրանք այստեղ են՝ արտահայտելու իրենց հարգանքը ձեզ և Չինաստանի նկատմամբ, և նրանք ցանկանում են առևտուր անել և բիզնես անել, և դա մեր կողմից կլինի բացարձակապես փոխադարձ», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Leave a Comment