Ջեյ Դի Վենս. «ինձ զգում եմ ինչպես «Տանը մենակ» ֆիլմի Մակոլեյ Կալկինը»



Նման օրերին երբեմն ինձ զգում եմ ինչպես «Տանը մենակ» ֆիլմի Մակոլեյ Կալկինը, կատակել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ խոսելով այն մասին, թե ինչ լռություն է Սպիտակ տանը՝ Թրամփի Չինաստան մեկնելուց հետո:


«Ինչպես արդեն տեղյակ եք, նախագահ Թրամփը մի քանի ժամ է, ինչ  վայրեջք է կատարել Չինաստանում: Նման օրերին երբեմն ինձ զգում եմ ինչպես «Տանը մենակ» ֆիլմի Մակոլեյ Կալկինը: Ես ներս եմ մտնում Սպիտակ Տուն, իսկ այնտեղ լռություն է, ոչ ոք չկա, և ինձ հարկավոր է լինում մի քանի վայրկյան, գիտակցելու համար, թե ինչ է շուրջս կատարվում»,- ասել է Վենսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment