Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Քուվեյթը հարձակվել է իրանական նավի վրա և գերի վերցրել չորս նավաստիների։
«Անհամաձայնություն սերմանելու ակնհայտ փորձով Քուվեյթն անօրինական կերպով հարձակվել է իրանական նավի վրա և ձերբակալել մեր չորս քաղաքացիներին Պարսից ծոցում։ Այս անօրինական գործողությունը տեղի է ունեցել այն կղզու մոտ, որն ԱՄՆ-ն օգտագործում է Իրանին հարվածելու համար։
Մենք պահանջում ենք մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակում և իրավունք ենք վերապահում հակահարված տալ»,- գրել է Արաղչին։
