Գվարդիոլան հիասթափված է VAR համակարգից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան քննադատական կարծիք է հայտնել տեսակրկնապատկերների VAR համակարգի և մրցավարության վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Իսպանացին նշել է, որ իր թիմը հաճախ է տուժել մրցավարների սխալ որոշումներից՝ օրինակ բերելով Անգլիայի գավաթի 2024 և 2025 թվականների եզրափակիչները։

«Մենք պարտվել ենք Անգլիայի գավաթի երկու եզրափակիչներում, քանի որ մրցավարները չարեցին այն գործը, որը պետք է անեին, ինչպես նաև՝ VAR-ը։ Երբ նման բան է տեղի ունենում, նշանակում է՝ մենք պետք է ավելի լավ խաղանք, այլ ոչ թե մեղադրենք մրցավարներին կամ VAR-ին։ Անգլիա տեղափոխվելուց ի վեր ես երբեք ոչնչի վրա հույսս չեմ դրել։

Ես ընդմիշտ յուրացրել եմ, որ դու պետք է ամեն ինչ ավելի լավ անես և լինես լավագույն դիրքում, որովհետև ի վերջո դու ինքդ քեզ էս մեղադրում նրա համար, ինչ պետք է անեիր. չէ՞ որ VAR-ը պարզապես մետաղադրամ նետել է»,- ասել է Գվարդիոլան։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» 35 խաղից հետո վաստակած 74 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Leave a Comment