Ռուտտեն ակնկալում է, որ ԱՄՆ-ն զորքերը Գերմանիայից դուրս կբերի ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցելով

ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ն զորքերը Գերմանիայից դուրս կբերի դաշինքի հետ խորհրդակցելով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այս մասին հայտարարել է Բուխարեստում կայացած մամուլի ասուլիսում։

«Իհարկե, ամբողջովին կախված է ԱՄՆ-ից, թե երբ են նրանք տեղափոխում իրենց զորքերը և ինչպես են դա անում, բայց մենք դա կանենք սերտ խորհրդակցությամբ», – ասել է Ռյուտեն։ Նա չի պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր է այդ զորքերի տեղափոխումը Լեհաստան։

Խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի կողմից Գերմանիայից իր 5000 զինվորականներին (36,500-ից) դուրս բերելու որոշմանը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կայացրել է անցյալ ամիս՝ առանց ՆԱՏՕ-ի երկրների հետ խորհրդակցելու։

Ռյուտեն փորձել է նվազագույնի հասցնել այս քայլի նշանակությունը։ «Ամերիկյան ներկայությունը Եվրոպայում դեռևս լայնածավալ և զանգվածային է», – նշել է նա։ «Բայց մենք բոլորս գիտենք, որ ԱՄՆ-ն ստիպված կլինի ավելի շատ ուժեր կենտրոնացնել Ասիայի վրա։ Մենք պետք է ապահովենք, որ զսպման մակարդակը մնա բարձր, որպեսզի եվրոպացիները ներգրավված լինեն, երբ ԱՄՆ-ն աստիճանաբար վերաուղղորդի իր ջանքերը դեպի այլ առաջնահերթություններ»։

Leave a Comment