Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։ Զրույցից հետո այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Բերդիմուհամեդովը ներկայումս գտնվում է Կազանում՝ մասնակցելու «Ռուսաստան – իսլամական աշխարհ։ Կազանի ֆորում» 17-րդ միջազգային տնտեսական ֆորումին։

«Քննարկվել են ռուս-թուրքմենական ռազմավարական գործընկերության և առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հետագա ամրապնդման արդիական հարցեր», – ասվում է ռուսական կողմի զրույցից հետո տարածված հայտարարության մեջ։

Կողմերը նշել են հոկտեմբերին Թուրքմենստանի նախագահությամբ կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի կարևորությունը։

Leave a Comment