«Կենդանի ձայնադարան» հաղորդման շրջանակներում ստուդիայում է Հանրային ռադիոյի Էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը․ Գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Երզնկյան, կոնցերտմայստեր՝ Մարտին Վարդազարյան։
Հաղորդման ընթացքում կհնչեն ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գևորգ Արմենյանի ստեղծագործությունները։ Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի) ծնված արվեստագետը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղափոխվել է Երևան, ուսանել և ստեղծագործել նաև Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգում)։ Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ՝ նա Երևանի կոնսերվատորիայում ղեկավարել է գործիքագիտության դասընթացը, որը հետագայում հիմք է դարձել նրա ծավալուն գիտական աշխատանքի համար։
Գևորգ Արմենյանի երաժշտությանը բնորոշ են հուզականությունը, մեղեդայնությունն ու ազգային վառ երգայնությունը։ Նրա արվեստում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել ժողովրդի պատմական անցյալի և ներկայի, հոգևոր արժեքների հետ խոր հոգեբանական ու բարոյական կապը, որը ձևավորել է կոմպոզիտորի գեղարվեստական մտածողության ազգային ուղղվածությունը։