Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է թիմի առանցքային խաղացողների՝ Աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու հնարավորության մասին, որոնք այժմ ապաքինվում են վնասվածքներից։
«Վնասվածքները մեզ վրա ճնշում են գործադրում։ Այն վնասվածքները, որոնք հիմա են գրանցվում, նույնիսկ աննշանները, դժվարությամբ են ենթարկվում վերականգնման։ Նիկո Ուիլյամսի վնասվածքը պակաս լուրջ է, նա կվերադառնա երեք կամ չորս շաբաթից։ Կարծում եմ՝ Լամինը, Նիկոն և Միկելը պատրաստ կլինեն Աշխարհի առաջնության մեր առաջին խաղին, իսկ եթե ոչ՝ ապա երկրորդ կամ երրորդ հանդիպմանը։ Սա լուրջ խնդիրներ չի ստեղծում»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալն ապաքինվում է ձախ ոտքի մկանի մասնակի պատռվածքից, «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը բուժում է ստանում ազդրի հետին մակերեսի միջին ծանրության վնասվածքից, իսկ «Արսենալի» կիսապաշտպան Միկել Մերինոն արդեն երեք ամիս է՝ վերականգնողական փուլ է անցնում ոտնաթաթի բարդ կոտրվածքի պատճառով արված վիրահատությունից հետո:
Աշխարհի 2026 թվականի առաջնությունը կկայանա հունիսի 11-ից հուլիսի 19-ը։