Սահմանափակումներ Մոսկվայում. նոր օրենք

Մոսկվայի իշխանություններն արգելում են անօդաչու թռչող սարքերի հարձակումների և ահաբեկչությունների հետևանքների լուսանկարների ու տեսանյութերի տարածումը։

Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնել է նոր սահմանափակումների ներդրման մասին։ Ըստ պաշտոնական պարզաբանման՝ նման քայլերը պայմանավորված են հասարակական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։

Նշվում է, որ սահմանված արգելքը չի առնչվում այն տեղեկատվությանը, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Սահմանափակումները չեն տարածվում նաև Մոսկվայի քաղաքապետի և կառավարության պաշտոնական կայքերում, ինչպես նաև քաղաքապետի բլոգում տեղադրված նյութերի վրա։

3a2ee0f4-9ab4-49a9-b12e-9fa8e10de79b.jpg 179.36 KB

Leave a Comment