
«Շատ լուրջ զբաղվելու ենք ձեր բոլոր շրջաններով, հատկապես Սևանա լճով, ձեր մոտ 2023 թվականից մինչև 2025 թվականի վերջ ծնունդները նվազել են 10 տոկոսով, մահացությունն ավելացել է 6 տոկոսով, բնական աճը նվազել է 30 տոկոսով, այսինքն մարզի բնակչությունը նվազել է 30 տոկոսով։ Այս ամենը գալիս է վատ ապրելուց, ես ուզում եմ, որ դուք ձեր ժողովրդին բացատրեք, որ բակում ասֆալտ տեսնելը մեկ տոկոսը չարժի իմ ներկայացրածի։
Արդյունաբերությունը նվազել է 2 տոկոսով, գյուղատնտեսությունը 4 տոկոսով, շինարարությունը 1 տոկոսով, աճել է միայն ծառայությունները՝ 0,1 տոկոսով, սա կարդացի, որ դուք պատկերացում ունենաք այն խնդիրների մասին, որ ունի մարզը։
Հասկանալով այս բոլոր պրոբլեմների լրջությունը, պետք է միասին ցուցաբերենք շատ մեծ հայրենասիրություն, կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին բերած այս թույլ, անիմաստ իշխանությանը, որովհետև ոչ մի ասֆալտ մեզ պետք չի գալու, եթե այս տարածքներում մարդիկ չապրեն։
Փաշինյանը կարող է այդ ասֆալտին մենակ հեծանիվ քշել կամ Ալիևին հրավիրել՝ միասին քշելու, բայց մենք պետք է թույլ չտանք, կանգնեցնենք այս ահավոր պրոցեսները՝ այն, ինչը կատարվում է մեր հայրենիքի և ձեր մարզի հետ
Վարդենիսի մասով ուզում եմ ասել՝ քանի որ այս իշխանության ղեկավարը չի կարողանում ոչ մի ձևով հակաճառել իր շեֆին, դրա համար մենք ունենք խնդիրներ բոլոր սահմանամերձ շրջաններում»,-ասել է Սամվել Կարապետյանը։