ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կքննարկեն առևտրային արգելքների փոխադարձ կրճատումը 30 միլիարդ դոլարով յուրաքանչյուր կողմից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Թրամփի վարչակազմին ծանոթ չորս աղբյուր նշել է, որ նոր մեխանիզմը կգործարկվի առևտրային արգելքների փոխադարձ նվազեցման վերաբերյալ շրջանակային համաձայնագրի հիման վրա, որի արժեքը յուրաքանչյուր կողմից 30 միլիարդ դոլար է», – գրում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք Թրամփը և Սի Ծինփինը կհամաձայնեցնեն հնարավոր համաձայնագրով ընդգրկված ապրանքների որոշակի կատեգորիաները, թե՞ դա կարվի ապագա հանդիպումների ժամանակ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ժամանել է Պեկին եռօրյա պետական այցով, որը վերջին ինը տարվա ընթացքում ամերիկացի առաջնորդի առաջին այցն է Չինաստան։