ՌԴ Պետդուման ընդունեց աղմկահարույց օրենքը

auroranews.am ՌԴ նախագահը կկարողանա զորք օգտագործել արտերկրում գտնվող ռուսաստանցիների պաշտպանության համար


 


Պետդուման օրենք է ընդունել, որը թույլ է տալիս Վլադիմիր Պուտինին զորք օգտագործել արտասահմանում Ռուսաստանի քաղաքացիների պաշտպանության համար, եթե նրանք ենթարկվեն ձերբակալման կամ քրեական հետապնդման այնպիսի օտարերկրյա դատարանների կողմից, որոնց իրավասությունը Մոսկվան չի ճանաչում։


 


 Փաստաթուղթն ուղղված է «ոչ բարեկամական պետությունների» դեմ և լրացնում է գործող նորմերը, որոնք թույլ են տալիս նախագահին զորքեր մտցնել ՌԴ շահերին սպառնացող վտանգի դեպքում։ Որոշումն ընդունվել է Եվրոպայի հետ հնարավոր սադրանքների և ռազմական բախման մասին ՆԱՏՕ-ի նախազգուշացումների ֆոնին։ Գերմանիայի, Դանիայի, ԱՄՆ-ի և Նիդերլանդների հետախուզությունները հայտարարում են Կրեմլի կողմից տարածաշրջանային հակամարտության նախապատրաստման, միջուկային շանտաժի հնարավոր կիրառման և Մերձբալթիկայում «ղրիմյան սցենարի» մասին։


 


 


Leave a Comment