Պարենի իրավունք և պարենային անվտանգություն․ ի՞նչ պարտավորություններ ունի պետությունը․ «Ձեր փաստաբանը»

  • Միջազգային իրավական հիմքերը. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի համաձայն՝ յուրաքանչյուր անձ բավարար, համարժեք և առողջ սննդի իրավունք ունի, ինչը բավարար կենսամակարդակի իրավունքի անբաժանելի մասն է։ Ինչպե՞ս է այս իրավունքը պաշտպանվում միջազգային հարթակներում։
  • Իրավական կարգավորումները Հայաստանում. Մի շարք պետությունների Սահմանադրություններում ուղղակիորեն ամրագրվում է պարենի իրավունքը։ Հայաստանի Սահմանադրությունում այն երաշխավորվում է անուղղակիորեն՝ մարդու իրավունքների ավելի լայն համատեքստում։ Պարենային անվտանգության ապահովման նպատակով ՀՀ-ում ընդունվել են մի շարք իրավական ակտեր։ Ինչպիսի՞ն է իրավական կարգավորման ներկայիս մակարդակը։
  • Պետության պարտավորությունները. Ի՞նչ պարտավորություններ ունեն պետությունները պարենի իրավունքը հարգելու, ճանաչելու և պահպանելու ուղղությամբ։
  • Պարենային անվտանգության գնահատումը. Ինչպե՞ս է գնահատվում պարենային անվտանգության մակարդակը և ի՞նչ ցուցանիշների հիման վրա։
  • Ինքնաբավության մակարդակը. Պարենային անվտանգության բնորոշման հիմնական ցուցանիշը պարենամթերքով ինքնաբավության մակարդակն է: Հայաստանում իրավիճակը հասկանալու համար կարևոր է ուսումնասիրել առաջին անհրաժեշտության պարենամթերքների ինքնաբավության աստիճանը։ Ինչպե՞ս է վերջինս իրականացվում և վերահսկվում մեր երկրում։
  • Խնդիրներ և պրակտիկ վիճակ. Որո՞նք են պարենային անվտանգության այլ մարտահրավերները։ Արդյո՞ք ներպետական իրավակարգավորումներն ուղղված են այս խնդիրների լուծմանը, և ինչպիսի՞ն է իրական պատկերը պրակտիկայում։
  • Իրավունքի խախտումները. Ինչպե՞ս են արտահայտվում պարենի իրավունքի խախտումները պրակտիկայում՝ ըստ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի թիվ 12 ընդհանուր մեկնաբանության։
  • Հեռանկարներ. Ի՞նչ անելիքներ կան պարենի իրավունքի ավելի արդյունավետ պաշտպանության ուղղությամբ։

«Ձեր փաստաբանի» տաղավարում հյուրընկալվել է «Յուստուս» հետազոտական և խորհրդատվական հիմնադրամի տնօրեն Էմիլ Գևորգյանը։

Leave a Comment