ԴՕԿ կուսակցության վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել

 ԴՕԿ կուսակցության վարչապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել՝ նշելով․

«Ընտրություններից հետո այն ուժերը, ովքեր ցանկություն են հայտնելու միանալ մեր  քաղաքական թիմին, պարտավոր են իրենց ծրագրային դրույթում ներառել «արցախցին ապրելու է Արցախում» դրույթը»,- ասվում է ուղերձում։

Նախընտրական ծրագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր արցախցի ընտանիք պետք է ունենա իր տունը, իր աշխատանքը, իր անվտանգությունն ու իր արժանապատիվ ապագան, միաժամանակ նշվում է, որ ԴՕԿ-ը երբեք չի ընդունելու այն քաղաքականությունը, «որը փորձում է արցախցուն վերածել մշտական գաղթականի և փակել Արցախի հարցը»։

«Եվ Արցախը բնակեցնելու, արցախցուն իր հող վերադարձնելու և հայկական պետական արժանապատվությունը վերականգնելու հարցը լինելու է ազգային անվտանգության ռազմավարական ուղղություն»,- նշվում է հաղորդագրությունում։

Leave a Comment