«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն իր կարծիքն է հայտնել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ապագայի վերաբերյալ։
Ընթացիկ մրցաշրջանը Ռեշֆորդը վարձավճարով անցկացնում է կատալոնական ակումբում, մինչդեռ նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Եթե վարձակալության ժամկետի ավարտից հետո «Բարսելոնան» թույլ տա նրան վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ», կարծում եմ՝ նրանք խիստ կզղջան դրա համար։ Ներկայիս տրանսֆերային շուկայում 26 միլիոն եվրոն նման տվյալներով, ցուցանիշներով և փորձով ֆուտբոլիստի համար պարզապես իդեալական գործարք է»,- Կումանի խոսքերն է մեջբերում Transfer News Live-ը։
Նշենք, որ այս մրցաշրջանում 28-ամյա Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։