«Լիվերպուլը» մտադիր է պայմանագիր կնքել «Մոնակոյի» կիսապաշտպան Մագնես Ակլիուշի հետ, հայտնում է L’Equipe-ը: Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացին դիտարկվում է որպես Մոհամեդ Սալահի հնարավոր փոխարինող։ Սպասվում է, որ եգիպտаցի ֆուտբոլիստը 2026 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա անգլիական ակումբից։
«Լիվերպուլին» չի խանգարում խաղացողի դիմաց 50 միլիոն եվրո ստանալու «Մոնակոյի» պահանջը։ Այնուամենայնիվ, ակումբը կարող է բախվել մրցակցության «Տոտենհեմի» կողմից այն դեպքում, եթե լոնդոնցիները պահպանեն իրենց տեղն Անգլիայի Պրեմիեր լիգայում։
Ակլիուշը «Մոնակոյի» կազմում հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից, և նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 42 հանդիպումներում կիսապաշտպանը դարձել է 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։