Իրաքն ու Պակիստանը համաձայնության են եկել Իրանի հետ Հորմուզի նեղուցով վառելիքի տեղափոխման շուրջ

Իրաքն ու Պակիստանը համաձայնության են եկել Իրանի հետ Հորմուզի նեղուցով վառելիքի տեղափոխման շուրջ

Իրաքը և Պակիստանը հաջողությամբ բանակցել են Իրանի հետ՝ ապահովելու նավթի և հեղուկացված բնական գազի անվտանգ տեղափոխումը ռազմական գործողությունների գոտի դարձած Հորմուզի նեղուցով։ 

Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, Բաղդադի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շնորհիվ մայիսի 10-ին նեղուցով անարգել անցել են իրաքյան նավթով բեռնված երկու խոշոր տանկերներ, որոնք տեղափոխում էին շուրջ 2 միլիոն բարել հումք։

Նմանատիպ համաձայնություն է ձեռք բերել նաև Իսլամաբադը, ինչի արդյունքում Իրանը թույլատրել է կատարական գազ տեղափոխող երկու տանկերների մուտքը Պակիստան։ 

Նշվում է, որ պատերազմական գործողությունների պատճառով մարտ ամսից ի վեր Պակիստանը զրկված էր վառելիքի կանոնավոր մատակարարումներից։

Ըստ Reuters-ի աղբյուրների՝ այս գործարքների շրջանակում ո՛չ Իրաքը, ո՛չ Պակիստանը որևէ ուղղակի վճարում չեն կատարել Իրանի պաշտոնական մարմիններին կամ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, ինչը թույլ է տվել խուսափել միջազգային պատժամիջոցների խախտումից։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment