Ո՞ւմ է պաշտում Էնրիկեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերիի հասցեին՝ հատուկ ընդգծելով ֆուտբոլիստի բազմակողմանիությունը խաղադաշտում։

​«Նա կարող է խաղալ ցանկացած դիրքում, և դա պարզապես անհավանական է։ Ես պաշտում եմ այս ֆուտբոլիստին, անչափ սիրում եմ նրան։ Ուորենն իսկական ընդօրինակման արժանի կերպար է»,- իսպանացու խոսքերն է մեջբերում L’Équipe պարբերականը։

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆրանսիացին մասնակցել է 52 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 3 գոլ և 5 գոլային փոխանցում։

Leave a Comment