ՀՀ-ում հունիսի 6-ին կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը, Հայաստանը կներկայացնի ֆլեյտահար Էլեն Վիրաբյանը, հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Մրցույթը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մրցույթին կմասնակցի 11 երկիր՝ Հայաստան, Պորտուգալիա, Սերբիա, Շվեյցարիա, Բելգիա, Գերմանիա, Չեխիա, Կիպրոս, Լեհաստան, Լատվիա և Շվեդիա։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջոցառման անցկացումը համընկնում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա հետ, իսկ Օպերայի շենքի ընտրությունը խորհրդանշական է նաև թատրոնի 100-ամյակի առումով։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հայտնել է, որ մրցույթին պատրաստվել են շուրջ երկու տարի։ Նրա խոսքով՝ միջոցառումների մի մասը կանցկացվի նաև Օպերայի շենքի տանիքում։
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն այս տարի նույնպես տեղի կունենա Հայաստանում։
