Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան Հյուր. Անի Եղիազարյան` «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար։
Թեման. Մայիսի 13-ը Թվային գրագիտության օրն է։ Այն նվիրված է մարդկանց թվային հմտությունների զարգացմանը և անվտանգ, արդյունավետ առցանց միջավայրի ձևավորմանը։ Օրվա շրջանակում անցկացվում են դասընթացներ, քննարկումներ և նախաձեռնություններ՝ նվիրված՝
- համացանցից անվտանգ օգտվելուն,
- կիբեռանվտանգությանը,
- մեդիա և տեղեկատվական գրագիտությանը,
- թվային գործիքների արդյունավետ կիրառմանը:
Թվային գրագիտությունը կարևոր է, որովհետև այն օգնում է մարդկանց արդյունավետ սովորել, աշխատել և հաղորդակցվել ժամանակակից թվային աշխարհում։
Ինչպես միշտ՝ կլինի օրվա տեղեկատվական բլոկը.
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ