Անցյալի անկայունությո՞ւն, թե՞ փոփոխությունների ուղի. բրիտանիանացիները՝ ընտրության առաջ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բրիտանացի ժողովուրդը ակնկալում է, որ կառավարությունը կշարունակի երկրի բարեփոխման ուղղությամբ իր աշխատանքը։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունները կյանքի ծախսերի կրճատումն են, հիվանդանոցներում սպասման հերթերի նվազեցումն ու երկրի անվտանգության ապահովումը։

Սթարմերը նշել է, որ երկիրը կարևոր ընտրության առաջ է՝ վերադառնալ անցյալի քաոսին ու անկայունությանը, թե շարունակել ավելի ուժեղ և արդար պետություն կառուցելու ճանապարհը։ Վարչապետը վստահեցրել է, որ իր կառավարությունը կկատարի խոստացած փոփոխությունները։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ՝ չնայած վերջին քաղաքական անհաջողությանը։ Նրա խոսքով՝ կառավարությունը շարունակում է կենտրոնացած մնալ իր խոստացած փոփոխությունների իրականացման վրա՝ երկրի առջև ծառացած հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ։ Սթարմերը նշել է, որ պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար՝ ընդգծելով, որ այժմ առաջնահերթությունը սկսած աշխատանքը շարունակելն է։

Ուելսում անցկացված ընտրություններում «Փլայդ Քիմրի» (Plaid Cymru) կուսակցությունը դարձել էր Սենեդի ամենամեծ ուժը՝ ստանալով 43 մանդատ։ Երկրորդ տեղում է «Ռեֆորմ ՅՈւՔեյ» (Reform UK) կուսակցությունը՝ 34 տեղով, լեյբորիստները հայտնվել են միայն երրորդ հորիզոնականում՝ ավարտելով Ուելսում տասնամյակների քաղաքական գերիշխանությունը։

Leave a Comment