ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

ՆԳՆ-ն ընտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում է ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

13 մայիսի 2026 – 12:37 AMT

PanARMENIAN.NetԸնտրակաշառքի վերաբերյալ 19 հաղորդում փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։

Տվյալները ներկայացվել են գերատեսչության ղեկավար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ մայիսի 12-ին անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Սարգսյանին է ներկայացվել ԱԺ առաջիկա ընտրություններին ընդառաջ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքը:

Նախարարը նախընտրական և ընտրական գործընթացների ընթացքում առերևույթ իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելման, դրանց բացահայտման և արագ արձագանքման ուղղությամբ տվել է խիստ հանձնարարականներ։

Սարգսյանը շեշտել է, որ իրավապահ համակարգի արձագանքը պետք է լինի օպերատիվ, պրոֆեսիոնալ և համակարգված՝ ընտրական գործընթացների պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։

Leave a Comment