Մարտական գործողությունների մեկ օրը Ուկրաինային արժենում է մոտ 450 միլիոն դոլար, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան PISM Strategic Ark համաժողովում:
Նա նաև հավելել է, որ 2026 թվականը կարող է լինել «խաղաղության վճռորոշ տարի» Ուկրաինայի համար, սակայն դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի մասնակցությունը։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ Ուկրաինան կորցրել է ռազմական տեխնիկա, ինչպիսիք են՝ տանկերը և հրթիռները, ինքնուրույն արտադրելու ունակությունը, և որ անօդաչու թռչող սարքերի արտադրությունը նույնպես ամբողջությամբ կախված է Կիևի արևմտյան գործընկերներից։