Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները

Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները

Ուկրաինական ուժերը սկսել են զանգվածաբար կիրառել արհեստական բանականությամբ (AI) օժտված անօդաչու թռչող սարքեր, որոնք ինքնուրույն նույնականացնում և խոցում են թիրախները ռուսական թիկունքի խորքում։ 

Ինչպես հաղորդում է Forbes պարբերականը, այս նոր սերնդի դրոնները, մասնավորապես՝ «Hornet» համակարգերը, թույլ են տալիս հարվածներ հասցնել ճակատային գծից 30-ից մինչև 120 կիլոմետր հեռավորության վրա՝ կաթվածահար անելով ռուսական զորքերի լոգիստիկան, զինամթերքի պահեստներն ու վառելիքի մատակարարման շարասյուները։

Ռազմական փորձագետների պնդմամբ՝ ուկրաինական կողմն անցում է կատարում թանկարժեք հրթիռներից դեպի մատչելի, բայց բարձր տեխնոլոգիական լուծումների, ինչը թույլ է տալիս տասնապատկել հարվածների ինտենսիվությունը։ 

Ըստ Forbes-ի՝ AI տեխնոլոգիաների կիրառումը դրոններին դարձնում է կայուն էլեկտրոնային պայքարի միջոցների նկատմամբ, քանի որ թիրախը որսալուց հետո սարքն անցնում է լիարժեք ինքնավար կառավարման։ 

Սա ստիպում է ռուսական կողմին անվտանգության գոտին տեղափոխել ավելի խորը թիկունք, ինչն էապես դանդաղեցնում է նրանց հարձակողական գործողությունների տեմպը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment