Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի նպատակներից մեկը արաբական երկրների հետ նրա հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելն էր, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես կասկած չունեմ, որ երբ Իրանի դեմ ագրեսիա սանձազերծելու այս ծրագրերը մշակվեցին, նպատակներից մեկը Իրանի և արաբների միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելն էր», -ասել է նախարարը RT India հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ինչպես հիշեցրել է նախարարը, տարիներ առաջ Հորդանանի թագավոր Աբդուլլահ II իբն Հուսեյն ալ-Հաշիմին գագաթնաժողով անցկացրեց սուննիների և շիաների հաշտեցման վերաբերյալ, բայց հիմա, ըստ Լավրովի, լուրջ ջանքեր են գործադրվում, որպեսզի դա երբեք տեղի չունենա, իսկ Իրանը՝ շիական հիմնական պետություններից մեկը, դարձել է մեկուսացված պետություն։