Այսօր երկու հայ ըմբիշներ կպայքարեն ոսկե մեդալի համար․ Մ17 ԵԱ

Հունահռոմեական ըմբշամարտի Մ-17 Եվրոպայի առաջնությունում այսօր երկու հայ ըմբիշներ կպայքարեն ոսկե մեդալի համար:

71 կգ քաշային Ջանես Նազարյանը, ով կիսաեզրափակչում ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ է տարել իտալացի Նիկոլաս դե Գրեցիսի նկատմամբ, եզրափակչում կմրցի վրացի Ռամազ Բասիլիայի հետ։ Իսկ 92 կգ քաշային Ալեքսան Շալջյանը, ով կիսաեզրափակչում 6-0 հաշվով հաղթանակ է տոնել ադրբեջանցի Զոհրաբ Սաֆարովի նկատմամբ, եզրափակչում կմրցի լեհ Տոմաշ Միտալի հետ։

Եվս երկու հայ ըմբիշներ՝ 45 կգ քաշային Վազգեն Վարդանյանը և 60 կգ քաշային Սամվել Տոնոյանը կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր։

Leave a Comment