Աշխարհի լավագույն թիմը «Բարսելոնան» է․ Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գնահատել է ընդհանուր ֆուտբոլային պատկերը և նշել, թե որն է այսօր աշխարհի լավագույն թիմը։

«Աշխարհի լավագույն թիմը «Բարսելոնան» է։ Նախորդ մրցաշրջանի պես՝ նրանք բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեցին և հռչակվեցին չեմպիոն։ «Ռեալի» դեմ նրանց հանդիպմանը հետևելիս գլխումս միայն մի միտք էր պտտվում՝ Տեր Աստված, այս մրցաշրջանում մենք երկու անգամ պայքարից դուրս ենք թողել նրանց»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» «Բարսելոնայի» արգելքը հաղթահարել էր նախ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, ապա նաև Չեմպիոնների լիգայում։

Leave a Comment