ԲԴԽ-ն հաստատել է քրեական մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը

2026 թվականի մայիսի 12-ին, դռնփակ նիստում, Բարձրագույն դատական խորհուրդը  քննարկել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու և հաստատելու վերաբերյալ հարցը։ Iravaban.net-ը տեղեկանում է Բարձրագույն դատական խորհրդից։

Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնով, կազմվել և հաստատվել է 2026 թվականի մայիսի 12-ին Բարձրագույն դատական խորհրդում կայացած հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով իրականացված քվեարկությունների արդյունքների հիման վրա՝ համաձայն հավելվածի:

Որոշման համար իրավական հիմք են հանդիսացել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 109-րդ հոդվածի 9-րդ մասը։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Leave a Comment