Ռուբիոն Չինաստան է մեկնել «տարօրինակ» հագուստով

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Չինաստան կատարած իր այցի համար ընտրել է կոստյում, որը նման է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից հետո կրած հագուստին։ Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը X-ում հրապարակել է Ռուբիոյի լուսանկարը։

«Սպիտակ տան հաղորդակցության տնօրենը հենց նոր հրապարակել է այս լուսանկարը, որտեղ պետքարտուղար Ռուբիոն Air Force One-ում է՝ նույն մարզահագուստով, որը կրում էր Մադուրոն առևանգումից հետո», – X-ում գրել է NewsNation-ի թղթակից Քելլի Մեյերը։

Լրագրողը նշել է, որ այս հաղորդագրությունը հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարցազրույցից մեկ օր անց, որում նա արտահայտել է Վենեսուելան ԱՄՆ-ին որպես 51-րդ նահանգ միացնելու գաղափարը։

ԱՄՆ-ը և Վենեսուելան սկսեցին դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման գործընթացը, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հունվարի սկզբին ավիահարված հասցրեց Կարակասին՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը գերի վերցնելու համար, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Վենեսուելայի նավթի վերահսկողությունը զավթելու մտադրության մասին։

 

Leave a Comment