Մոտ 600 անտուն ադրբեջանցի է ուղարկվել բնակվելու օկուպացված Մեխակավան


Քաղաքականություն


Օկուպացված Արցախի Մեխակավանի շրջան է ուղարկվել բնակվելու անտուն ադրբեջանցիների նոր խմբաքանակ:

Մեխակավան է ուղարկվել 150 ընտանիք` թվով 620 մարդ:

Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես տեղավորվել են հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, անավարտ և վարչական շենքերում։

Բնակիչները շնորհակալություն են հայտնել Ադրբեջանի ղեկավարին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ պետական ​​համապարփակ աջակցության համար։


Leave a Comment