Իսպանիայի ԱԳ նախարարը առաջարկել է ԵՄ-ին ստեղծել միասնական բանակ

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ Եվրոպայի համար լավագույն պահն է իր ինքնիշխանությունն իրականացնելու համար, ինչը պահանջում է սեփական միասնական բանակի ստեղծում։

«Մենք պետք է ազատ լինենք կախվածությունից։ Մեզ անհրաժեշտ է բանակ, ընդհանուր պաշտպանական կարողություն», – ասել է Ալբարեսը Politico-ին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ ԵՄ բանակ ստեղծելու գաղափարը չի նշանակում ՆԱՏՕ-ի մերժում, բայց եթե դաշինքի ներսում «ոչինչ չի կատարվում», դա հարց է առաջացնում, թե արդյոք այն կարող է հույսը դնել իր ուժերի վրա փոխադարձ պաշտպանության համար։

«Եթե ՆԱՏՕ-ն այլևս չի ապահովում այն ​​անվտանգությունը, որը նախկինում ապահովում էր, ապա մենք՝ որպես եվրոպացիներ, պետք է ավելին անենք», – նշել է իսպանացի նախարարը։

Leave a Comment