Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկել է խոսակցական անգլերենի ակումբների ծրագիրը։

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ մեկնարկել է խոսակցական անգլերենի ակումբների ծրագիրը։ Այս մասին հայտարարել են Երևանի քաղաքապետարանից:

«Մեկնարկային փուլում Երևանի տարբեր վարչական շրջաններում արդեն գործում է 11 ակումբ՝ ընդգրկելով շուրջ 300 սովորողի։

Ծրագրի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու դրական արձագանքները հաշվի առնելով՝ նպատակ ունենք նման ակումբներ ձևավորել բոլոր դպրոցներում՝ որպես կամավոր ներգրավելով անգլերենին վարժ տիրապետող բոլոր հետաքրքրված անձանց։

Եթե ազատ հաղորդակցվում ես անգլերենով և պատրաստ ես քո հմտությունը փոխանցել երեխաներին, սքանավորի՛ր QR կոդը, գրանցվի՛ր և դարձի՛ր կամավոր»,- նշվում է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment