Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Ջեթենը հայտարարել է, որ հոսպիտալացվել է Բոնեյր կղզում, որը թագավորության Կարիբյան ավազանի տարածքի մի մասն է, ծանր ալերգիկ ռեակցիայի պատճառով։
«Ծանր ալերգիկ ռեակցիայի պատճառով ես ստիպված էի մի քանի ժամ անցկացնել հիվանդանոցում», – գրել է նա X-ում: Ջեթենը նշել է, որ բժշկական օգնություն ստանալուց հետո կարողացել է շարունակել իր աշխատանքային այցը Բոնեյր՝ «մի փոքր փոփոխված գրաֆիկով»։
NU.nl-ի փոխանցմամբ՝ Ջեթենին նավարկության ժամանակ կծել է անհայտ կենդանի, որից հետո նրա մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացել: Վարչապետի հոսպիտալացման պատճառով չեղարկվել են մի քանի միջոցառումներ, այդ թվում՝ Բոնեյրի գյուղատնտեսական մարմնի ներկայացուցիչների հետ նրա բանակցությունները և Արուբա թռիչքը։