Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի այլընտրանքը կլինի ռազմական հակամարտության վերսկսումը, որը կվնասի համաշխարհային տնտեսությանը և էներգետիկ անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը «Al Jazeera»-ին:
«Հրադադարի այլընտրանքը պատերազմի վերսկսումն է։ Ոչ ոք չի ցանկանում նման սցենարի կրկնություն, քանի որ այս պատերազմը վնասում է համաշխարհային տնտեսությանը և էներգետիկ անվտանգությանը», – ասել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջնահերթությունը հրադադարի պահպանումն է։ «Բանակցությունները ընթանում են փոփոխական հաջողությամբ, բայց գործընթացը կշարունակվի», – ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։
Նա հավելել է, որ Թուրքիան կապեր է պահպանում ԱՄՆ-ի, Իրանի և տարածաշրջանային երկրների, մասնավորապես՝ Կատարի, Եգիպտոսի և Հորդանանի հետ, որոնք բանակցություններ են վարում միմյանց հետ՝ երկխոսությունը խթանելու համար։