Թրամփը հնարավոր է համարել 2026 թվականին Ռուսաստան այցելելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ կարող է այցելել Ռուսաստան 2026 թվականին։ Նա այդ մասին հայտարարել է Չինաստան մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում։

«Դա կարող է պատահել: Ես կանեմ անհրաժեշտ ամեն ինչ Ուկրաինայում կարգավորման հասնելու համար», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այս տարվա վերջից առաջ Ռուսաստան այցելելու հնարավորության մասին հարցին: «Եվ կարծում եմ, որ մենք կհասնենք կարգավորման Ռուսաստանի և Ուկրաինայի միջև», – նշել է նա՝ հավելելով, որ ինքը «արդեն հասել է ութ հակամարտությունների լուծմանը»։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Ուկրաինայում կարգավորումը «մոտենում է»։

Leave a Comment