ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպման ժամանակ մանրամասն քննարկելու է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Կարծում եմ՝ մենք երկար զրույց կունենանք այս մասին», – ասել է նա՝ Չինաստան մեկնելուց առաջ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այս հարցի։