Սի Ծինփինը և Ռահմոնը ստորագրել են «Հավերժական բարեկամության» պայմանագիրը

Պեկինում բանակցություններից հետո Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են երկու երկրների միջև հավերժական բարեկամության, բարիդրացիության և համագործակցության մասին պայմանագիր։ Այս մասին հայտնել է Տաջիկստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ռահմոնը պետական ​​այցով գտնվում է Չինաստանում մայիսի 11-14-ը։

«Պետությունների ղեկավարներ՝ Էմոմալի Ռահմոնը և Սի Ծինփինը, ստորագրել են Տաջիկստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համատեղ հայտարարություն՝ նոր դարաշրջանում համապարփակ համագործակցության և ռազմավարական գործընկերության հարաբերությունների խորացման մասին, ինչպես նաև Տաջիկստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև հավերժական բարեկամության, բարիդրացիության և համագործակցության մասին պայմանագիր», – ասվում է նախագահի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Leave a Comment