«Radar-զրույց»-ի այսօրվա հյուրն է քաղաքագետ Հայկ Սուքիասյանը։
Խոսելով խորհրդարանական ընտրությունների մասին, Սուքիասյանը նշեց, որ մինչ քարոզարշավի մեկնարկը իրավիճակը շատ ավելի թեժ էր, քան բուն քարոզարշավի ընթացքում։
«Հիմա յուրաքանչյուր կուսակցություն կենտրոնացած է ինքն իր վրա, իր քարոզարշավի վրա։ Մինչև այդ, ենթադրում եմ, բոլոր փամփուշտները իրար վրա կրակել-վերջացրել են։ Մենք՝ որպես ժողովուրդ և պետություն, առանձնահատկություն ունենք։ Մեր քաղաքական կյանքում ներկա են ու ընտրություններին մասնակցում են ոչ թե միայն այնպիսի ուժեր, որոնք մտածում են Հայաստանի անկախության ու պետության զարգացման ուղիների մասին, այլ մենք մի ժողովուրդ ենք, որն իր մեջ ունի նաև սեփական անկախությանը թշնամի հատված։ Դրանք պարզապես քաղաքականապես կազմակերպվել են և այսօր մասնակցում են մեր ընտրություններին»։
Քաղաքագետի խոսքով՝ ընդդիմություն կա։
«Ընդդիմությունն այն կուսակցություններն են, որոնք պաշտպանում են ու հետաքրքրված են Հայաստանի ինքնիշխանությամբ, ժողովրդավարական կյանքով. դրանք ռուսական ռեակցիան ու ագրեսիան զսպող քաղաքական ուժերն են։ Այդ դաշտը, իհարկե, համարում են արևմտամետ դաշտ, որի մեջ էլ պրոբլեմ կա։ Ես ենթադրում եմ՝ «ներդրված» արևմտամետներ կան, «ներդրված» ինքնիշխանականներ կան, որոնք ներկայանում են իբրև թե արևմտյան ուղղության պաշտպաններ կամ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման կողմնակիցներ, բայց տակից ռուսական «Կալինկա»-ի զռոցը գալիս է»։
Պրոռուսական ուժերի մասին խոսելիս քաղաքագետը նշեց, որ դրանք ինքնիշխանության թշնամի հատվածն են։
Մանրամասները՝ տեսանյութում։
