Նավթի գները կտրուկ աճել են ԱՄՆ–Իրան բանակցությունների ձախողման ֆոնին


Միջազգային


Համաշխարհային շուկաներում նավթի գները զգալի աճ են գրանցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կրկին փակուղի են մտել։ Investing-ի տվյալներով՝ Brent տեսակի նավթի գինը մայիսի 12-ի առևտրի ընթացքում աճել է 3,5 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 107,86 դոլարի։


Առավելագույն պահին Brent-ի արժեքը նույնիսկ գերազանցել է 108 դոլարը։ Վերլուծաբանների կարծիքով՝ շուկաները լարված արձագանքել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև շարունակվող տարաձայնություններին՝ կապված Մերձավոր Արևելքում հրադադարի պայմանների հետ։ Իրանը պահանջում է անհապաղ վերացնել ծովային շրջափակումը, փոխհատուցել հասցված վնասները և վերականգնել նավթի արտահանումը Հորմուզի նեղուցով, մինչդեռ ԱՄՆ-ը չի ընդունում այդ պայմանները։


Leave a Comment