Թրամփը մոտ Է Իրանի դեմ պատերազմը վերսկսելուն — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ձեր մտերիմի փրկվելու հավանականությունը 1 տոկոս Է»

Պարսից ծոցի տարածաշրջանում փխրուն հրադադար Է, Հորզմուզի նեղուցը փակ Է, պետական այրերը սուր հայտարարություններ են փոխանակում, բարձրաստիճան զորավարներն Էլ՝ մկանները պրկելով,  պնդում են, թե պատրաստ են ղեկավարների հրամանով կրակ բացել:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, նախագահ Դոնալդ Թրամփն այլևս կորցնում Է համբերությունը և մոտ Է Իրանի դեմ պատերազմը վերսկսելուն: Նա չափազանց հեգնական տոնով Է խոսել Իրանից ստացված վերջին առաջարկի մասին:

Նրա խոսքով, իրանական կողմի նամակն անհեթեթության աստիճանի թույլ Է, այնքան, որ նա նույնիսկ մինչև վերջ չի ընթերցել և այն դեն Է նետել: Թրամփը հրադադարը համեմատել Է մահճակալին գամված օրհասական վիճակում գտնվողի հետ:

«Նա միացված է արհեստական շնչառության սարքին։ Բժիշկը մոտենում Է հիվանդի ազգականին և ասում. «Հարգելիս, ձեր մտերիմի փրկվելու հավանականությունը 1 տոկոս Է»»,- ասել Է Թրամփը:

Հրադադարը չշփոթել հաղթանակի հետ

Մայիսի 13-ին Թրամփը կմեկնի Չինաստան, որտեղ նրան կընդունի նախագահ Սի Ծինպինը: Միացյալ Նահանգների նախագահի համար այժմ ոչ բարենպաստ շրջան Է, նա Պեկին չի հասնի իբրև պատերազմում վերջնական և վճռական հաղթանակ ապահոված լիդեր:

Դա պնդել Է հենց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին, որն ասել Է, թե Դոնալդ Թրամփը ներկայիս հրադադարը և հարաբերական անդորրը չպետք Է շփոթի հաղթանակի հետ:

«Ընդամենը պաշտպանում ենք Իրանի լեգիտիմ իրավունքը»

Իրանի դիրքորոշումը ներկայացրել Է Իսլամական հանրապետության արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Էսմայիլ Բաղաեին: Նրա խոսքով, ամերիկացիները փորձում են միակողմանի քայլերով պարտադրել իրենց կամքը բոլորին:

«Մենք որևԷ մեկից զիջումներ չենք պահանջուն, մենք ընդամենը պաշտպանում ենք Իրանի լեգիտիմ իրավունքը»,- ասել Է խոսնակը:

Ամերիկյան և իրանական ռազմանավերը Հորմուզի նեղուցում վերջերս մեկ-մեկու վրա կրակ են բացել, ամերիկացիները շարունակում են իրանական նավահագնիստների շրփափակումը: Իսրայելն Էլ հարվածներ Է հասցնում Լիբանանում:

Այս ամենի հետևանքը կարող Է դառնալ հերթական խոշոր և արյունալի բախումը Մերձավոր Արևելքում: Այդպիսի խնդիրներով Է Թրամփը մեկնելու մոլորակի երկրորդ գերտերտություն Չինաստան, որտեղ նրան կառաջարկեն քննարկել նաև Թայվանի բարդ թեման:

Ի դեպ, Չինաստանը միջազգային պատժամիջոցներից ազատված իրանական հում նավթի ամենախոշոր գնորդն Է և, հետևաբար, Սի Ծինպինը, որին Թրամփն իր լավ բարեկամն Է անվանում, կպահանջի երաշխավորել Պեկինի շահերը:

«Իրանը չպետք Է ունենա միջուկային զենք և չի ունենա»

Թրամփն Էլի պնդել Է, որ Իրանի զինված ուժերից գրեթե բան չի մնացել, որ Ամերիկայի բանակն ամենահզորն Է աշխարհում: Ապա նա ասել Է, թե որն Է այս պատերազմում Վաշինգթոնի նպատակը:

Շատ պարզ ծրագիր Է: Իրանը չպետք Է ունենա միջուկային զենք և չի ունենա, սակայն նրանք չեն ուզում դա ընդունել, հիմարություն: Ինչ Է՝ նրանք կարծում են, թե ես կհօգնեմ և կհրաժարվե՞մ այդ պահանջից: Մի՞թե այդքան հիմար են, մենք կհասնենք լիակատար հաղթանակի»,- ասել Է Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահի Չինաստան կատարելիք այցը կավարտվի մայիսի 15-ին:

Leave a Comment