Իրանի դեմ պատերազմի արժեքը մոտենում է 29 միլիարդ դոլարի․ ԱՄՆ – armeniatoday.am

ԱՄՆ-ի ռազմական գործողության արժեքը Իրանի դեմ մոտենում է 29 միլիարդ դոլարի, հայտարարել է պաշտպանության նախարարի ֆինանսների գծով պաշտոնակատարի տեղակալ Ջուլս Հերստի։

Ապրիլի վերջին երկրի ՊՆ-ն հայտարարել էր, որ Իրանի հետ պատերազմի արժեքը կազմել է մոտավորապես 25 միլիարդ դոլար։ «Մենք կարծում ենք, որ այն այժմ մոտ է 29 միլիարդ դոլարի»,- ասել է նա Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։

Հերստը նշել է, որ ծախսերի թարմացված գնահատականը ներառում է սարքավորումների վերանորոգման և փոխարինման, ինչպես նաև տարածաշրջանում անձնակազմի պահպանման գործառնական ծախսերը։

ԱՄՆ-ն և Իսրայելն սկսել էին հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ: Թրամփը հայտարարել էր բանակցությունների մեկնարկի մասին, որը պետք է հանգեցներ Հորմուզի նեղուցի բացմանը։ Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ ԱՄՆ ռազմածովային ուժերն ապրիլին սկսել էին Իրանի նավահանգիստների շրջափակումը։

 

Leave a Comment