ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է բանակցությունների ընթացքից և քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը նյարդայնացած է Հորմուզի նեղուցի երկարատև փակման, ինչպես նաև Իրանի ղեկավարության միջուկային համաձայնագրի նկատմամբ դիրքորոշման պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա Թեհրանի վերջին արձագանքը ամերիկյան առաջարկին անվանել է «լիովին անընդունելի» և «հիմար»։
CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը բաժանված է. որոշ պաշտոնյաներ կողմ են Իրանի վրա ճնշման ուժեղացմանը, այդ թվում՝ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը և միջնորդների դերի ուժեղացմանը, մինչդեռ մյուսները կողմ են դիվանագիտական բանակցությունների շարունակմանը։
Որոշ աղբյուրներ պնդում են, որ Վաշինգտոնը կասկածներ ունի պակիստանցի միջնորդների դերի վերաբերյալ, մասնավորապես՝ այն հնարավորության վերաբերյալ, որ Իսլամաբադը կարող է մեղմացնել Իրանի դիրքորոշումը իր ներկայացրած առաջարկներում։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
