YouTube-ը պաշտոնապես մեկնարկել է դրամայնացումը ՀՀ-ում – armeniatoday.am

YouTube-ը պաշտոնապես մեկնարկել է իր գործընկերային ծրագիրը (YPP) Հայաստանում, հայտարարել է Բարձր տեխնոլոգիների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Բովանդակության դրամայնացումը այժմ հասանելի է երկրի ստեղծագործողների, արտիստների, լրատվամիջոցների համար։
YouTube-ը ծրագրի մեկնարկի մասին հայտարարել էր մայիսի 11-ին։ 

Հայտարարության համաձայն՝ մայիսի 11-ից սկսած՝ հայ բովանդակության ստեղծողները կկարողանան դիմել YPP-ին, եթե համապատասխանեն հետևյալ չափանիշներին՝ առնվազն 1000 բաժանորդ, վերջին 12 ամիսների ընթացքում 4000 ժամ դիտման ժամանակ կամ 90 օրվա ընթացքում 10 միլիոն կարճ հոլովակի դիտում։

Ընկերության տվյալներով՝ գործընկերային ծրագրին մասնակցում է ամբողջ աշխարհում ավելի քան 3 միլիոն ստեղծող, իսկ վերջին չորս տարիների ընթացքում վճարումները գերազանցել են 100 միլիարդ դոլարը։

YouTube-ը Հայաստանում դրամայնացման մեկնարկի մասին հայտարարել էր այս տարվա փետրվարին։

Leave a Comment