Ոչ բոլորի մասին է․ Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին բանտարկելու Փաշինյանի սպառնալիքի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի պատասխանել Armenia Today-ի այն հարցին, թե հավասա՞ր են իշխանությունների ու ընդդիմության նախընտրական քարոզարշավի պայմանները՝ հաշվի առնելով տասնյակ քրեական գործերը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ սպառնալիքները ընդդիմադիրներին:

Նա ասել է, որ Փաշինյանի հայտարարությունները վերաբերում են ոչ թե բոլոր ընդդիմադիրներին, այլ նրանց, ովքեր, Սիմոնյանի պնդմամբ, դարձել են ընդդիմադիր, որպեսզի «քրեական գործերի միջով չանցնեն»: Միևնույն ժամանակ նա չի նշել այդ ուժերի անունները և չի հայտնել, արդյոք կա՞ն փաստեր այն մասին, թե կոնկրետ ով է այդ պատճառով դարձել ընդդիմադիր:

Փոխարենը նա մեղադրել է ընդդիմադիրներին վատ աշխատելու մեջ և նշել, որ ինքն ավելի լավ է աշխատել ընդդիմադիր լինելու ժամանակ:

Նշենք որ Փաշինյանը Եղեգնաձորում մայիսի 10-ին հայտարարել էր, որ ընդդիմադիր գործիչները եթե աշխատեն էլ, ապա կաշխատեն ՔԿՀ-ներում։ 

Leave a Comment