Մոուրինյոն «Ռեալ» վերադարձի համար երկու պայման է առաջ քաշել

Մոուրինյոն «Ռեալ» վերադարձի համար երկու պայման է առաջ քաշել

Միջազգային մամուլում ակտիվորեն քննարկվում է Ժոզե Մոուրինյոյի հնարավոր վերադարձը Մադրիդի «Ռեալ»։ Թեև պորտուգալացի մասնագետը հերքում է ուղղակի շփումները, հաղորդվում է, որ նրա գործակալ Ժորժե Մենդեշն արդեն բանակցությունների մեջ է «Արքայական ակումբի» հետ։

Diario AS-ի փոխանցմամբ՝ Մոուրինյոն երկու հստակ պայման է ներկայացրել Մադրիդի «Ռեալին»՝ Սանտիագո Բեռնաբեու վերադառնալու համար.

  • Տրանսֆերային ազդեցություն. Մոուրինյոն ցանկանում է վճռորոշ ձայն ունենալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ հստակեցնելով, թե որ դիրքերն ունեն ուժեղացման կարիք։
  • Բացարձակ հեղինակություն և կարգապահություն. Մարզիչը պահանջում է լիազորություններ՝ խաղացողների նկատմամբ խիստ կարգապահություն սահմանելու համար, ընդ որում, նրա հեղինակությունը չպետք է կասկածի տակ դրվի ակումբի որևէ այլ ներկայացուցչի կողմից։

Համաձայն նույն աղբյուրների՝ Մոուրինյոն ցանկանում է հաշվետու լինել բացառապես ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին։ Հաշվի առնելով «Ռեալի» այս մրցաշրջանի անհաջողությունները՝ ենթադրվում է, որ Պերեսը պատրաստ է տրանսֆերային շուկայում լուրջ փոփոխությունների գնալ, ինչը կարող է ներառել նաև առանցքային համարվող որոշ ֆուտբոլիստների վաճառքը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment